ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց զինծառայությունից խուսափող 27-37 տարեկանների վերադարձի նախագծին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը փետրվարի 6-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որը 27-ից 37 տարեկան, ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ծառայության և/կամ վճարման դիմաց։ Հեղինակը նշեց, որ համաներման նախկին փորձերը չեն լուծել 11,000 հետախուզվողների հարցը: Նոր նախագիծն առաջարկում է հստակ սանդղակ. քաղաքացին կարող է ծառայել … Read more

Նախատեսվում է Հայաստան-Իրան սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով․ ՊԵԿ նախագահ

Առաջիկա տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստան-Իրան սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Հակոբյանն այս հարցը քննարկել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի դյուրացմանն ուղղված համագործակցության մի շարք … Read more

Սպիտակ Նիվա, Արամ Ասատրյան, մուղամ և… ի՞նչ է ռաբիսը

«Ռաբիսը ինձ ֆիզիկական ցավ է պատճառում»,- ասում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։ Ինչո՞ւ է ռաբիզս երաժշտություն լսելը վատ, ո՞րն է մաքուր ազգայինը և ի՞նչ է նշանակում «մաքրել» երաժշտությունը։ Այս մասին ՍիվիլՆեթ պոդկաստի տաղավորում խոսում է Վաչե Շարաֆյանը։ The post Սպիտակ Նիվա, Արամ Ասատրյան, մուղամ և… ի՞նչ է ռաբիսը appeared first on CIVILNET.

Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն. Պապիկյան

Բանակում, զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով՝ բանակում եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեության դադարեցման մասին որոշումը։ «Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չէ, բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պիտի ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը»,- փետրվարի 6-ին ԱԺ-ում … Read more

Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների խնդիրները

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: … Read more

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով, քանի որ օդային հաղորդակցության խաթարումները և ներքին անվտանգային ճգնաժամը սպառնում են ամբողջությամբ մեկուսացնել երկիրը։  Այս նախազգուշացումը հնչել է փետրվարի 5-ին, երբ փետրվարի 6-ին Օմանում մեկնարկում են բարձր մակարդակի բանակցություններ Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև՝ նպատակ ունենալով մեղմել տարածաշրջանային … Read more

Հայաստանի երկաթուղին կարող է հայտնվել սնանկացման վտանգի տակ. Գագիկ Աղաջանյան

Արշալույս Մղդեսյան Բեռնափոխադրումների նվազման հետևանքով Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կարող է սնանկացման վտանգի տակ հայտնվել, եթե Ադրբեջանի հետ հաղորդուղիների մասնակի ապաշրջափակման արդյունքում կորցնի նաև վառելիք և հացահատիկ տեղափոխելու հնարավորությունը: Այս մասին «Սիվիլնեթ բիզնեսի» տաղավարում ասել է «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն, լոգիստիկայի փորձագետ Գագիկ Աղաջանյանը։ Ըստ փորձագետի՝ Հայաստանի երկաթուղային համակարգը, որը դեռ 2008թ. 30 տարի ժամկետով հանձնվել … Read more

Բաքվի դատարանն Արցախի առաջնորդների մի մասին ցմահ ազատազրկման դատապարտեց

Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի գործով դատավարությունը։ Բաքվի դատարանը նրանց ցմահ ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատավարության ընթացքում պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդել էին … Read more

Բաքվի դատարանը Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին ցմահ ազատազրկում էր սպառնում, սակայն Ադրբեջանի քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկման դատապարտել։ Դատավճռի հրապարակման պահին Սահակյանի և Ղուկասյանի 65 … Read more

Քաղաքական պատվերի արդյունք. իրավապաշտպանը՝ Արցախի ղեկավարների «վճիռների» մասին

«Սա քաղաքական պատվերի արդյունք է, և ադրբեջանական դատարանները հանդես են եկել որպես քաղաքական որոշումները վավերացնողներ»,- ասում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «վճիռները»։Փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար … Read more