Նախատեսվում է Հայաստան-Իրան սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով․ ՊԵԿ նախագահ

Առաջիկա տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստան-Իրան սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Հակոբյանն այս հարցը քննարկել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի դյուրացմանն ուղղված համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ։ Անդրադարձ է կատարվել  նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման նպատակահարմարությանն ու այդ ծրագրի իրականացմանն ուղղված քայլերին։

Զրույցի ընթացքում ՊԵԿ նախագահը նշել է, որ իրականացված բարեփոխումների արդյունքում արձանագրվել են բեռնատարների օրական միջին թողունակության էական ցուցանիշներ, ինչպես նաև փոխադարձ պայմանավորվածությունների շնորհիվ զգալիորեն ավելացել են ՀՀ–ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալները։ 

The post Նախատեսվում է Հայաստան-Իրան սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով․ ՊԵԿ նախագահ appeared first on CIVILNET.

Leave a comment