ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց զինծառայությունից խուսափող 27-37 տարեկանների վերադարձի նախագծին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը փետրվարի 6-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որը 27-ից 37 տարեկան, ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ծառայության և/կամ վճարման դիմաց։

Հեղինակը նշեց, որ համաներման նախկին փորձերը չեն լուծել 11,000 հետախուզվողների հարցը: Նոր նախագիծն առաջարկում է հստակ սանդղակ. քաղաքացին կարող է ծառայել 2 տարի՝ անվճար, կամ ընտրել ավելի կարճ ժամկետ (1 տարի, 6 ամիս կամ 1 ամիս)՝ համապատասխանաբար վճարելով 2,5-ից 10 մլն դրամ: Սահմանվել է նաև առանց ծառայության տարբերակը՝ 15 մլն դրամ վճարի դիմաց: Նպատակը մարդկանց հայրենիք վերադարձնելն ու պահեստազորը համալրելն է։

Հանձնաժողովն ընդունեց նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագիծը։ Այն հեշտացնում է պայմանագրայինների ատեստավորումը. «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներն ու ռազմական բուհերի շրջանավարտներն այլևս լրացուցիչ քննություն չեն հանձնի: Նրանք կատեստավորվեն ավարտական արդյունքներով և միանգամից կստանան բարձր աշխատավարձ: Ծառայությունը երկարաձգողների համար սահմանվեց նաև պատվովճար՝ մինչև 5 մլն դրամ:

The post ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց զինծառայությունից խուսափող 27-37 տարեկանների վերադարձի նախագծին appeared first on CIVILNET.

Leave a comment