«Արմավիր» ՔԿՀ-ից այսօր երեկոյան դուրս կգա. Արթուր Դանիելյանի խափանման միջոցը փոխվել է

Արթուր Դանիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։ Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանի որոշմամբ խափանման միջոցը փոխելուց հետո Դանիելյանն այսօր երեկոյան ազատ կարձակվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ տեղափոխվել էր ավելի վաղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment