Վենսի այցից Հայաստանի ու Ադրբեջանի ձեռքբերումներն անհամեմատելի են

ՍիվիլՆեթ պոդկաստի շրջանակում Ստելլա Մեհրաբեկյանն ու Էրիկ Հակոբյանը բացում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցի բոլոր շերտերը՝ ինչ ստացավ Երևանը, ինչ մնաց Բաքվին և ինչ ուղերձներ է պետք կարդալ տողատակերում։ The post Վենսի այցից Հայաստանի ու Ադրբեջանի ձեռքբերումներն անհամեմատելի են appeared first on CIVILNET.

Պետություն-բիզնես կամուրջ. առողջության ապահովագրությունից՝ էլեկտրոնային պայմանագրեր

Առողջության համապարփակ ապահովագրություն և էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կնքում թվային հարթակի միջոցով. հունվարի 1-ից գործարկված այս ծրագրերի շուրջ էր Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի նախաձեռնությամբ փետրվարի 10-ին կազմակերպված հանդիպումը՝ բիզնես ասոցիացիաների ու գործադիր մարմնի ներկայացուցիչների միջև։ Գործընկերային բովանդակություն The post Պետություն-բիզնես կամուրջ. առողջության ապահովագրությունից՝ էլեկտրոնային պայմանագրեր appeared first on CIVILNET.

Բենզինի գները Հայաստանում՝ ադրբեջանական բենզինի ներմուծման ֆոնին

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, թե Ադրբեջանից բենզինի ներմուծման արդյունքում Հայաստանում բենզինի գինը նվազել է շուրջ 20 տոկոսով։ Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանի հարցին, թե «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի շրջանակում կոնկրետ ինչ փոխադարձ առավելություններ է ստանում Հայաստանը, Փաշինյանը նշել … Read more

Հայաստանը նոր միջուկային ռեակտորի հարցը քննարկում է հինգ երկրի հետ

Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիաի, Հարավային Կորեաի և Չինաստանի հետ։ Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ խոսքը ճակատագրական և ռազմավարական նշանակության որոշման մասին է։ «Բոլորին թափանցիկ կերպով ասում ենք՝ ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշում է, և որոշում կայացնելիս մենք պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում … Read more

Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղին Ադրբեջանով բաց է․ Փաշինյան

Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղին Ադրբեջանով բաց է։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ մասին բարձր մակարդակի հայտարարություններ ու հավաստիացումներ կան Ադրբեջանից։ Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման կոնտեքսում երկաթուղու վերականգնման հարցին, վարչապետը նշեց, որ բոլոր երթուղիների վերականգնման հարցը քննարկվում է՝ անգամ տասնամյակներ շարունակ սողանքի տակ հայտնված երթուղիները, … Read more

Ինչ ստացավ Ադրբեջանը Վենսի այցից

Բաքվի հանդիպումներով ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցը տարածաշրջան։ Ադրբեջանական այցի ձևաչափը նույնական էր, ինչ Հայաստանում՝ պատվիրակությունների երկկողմ բանակցություններին հաջորդել է փաստաթղթի ստորագրում և հանրային ելույթներ։ Գլխավոր իրադարձությունը ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումն էր, որի մասին կողմերը պայմանավորվել էին օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ Սրանով Բաքուն հավասարվեց Հայաստանին, սակայն շատ կարևոր … Read more

«Ամերիիյան Shield AI-ն հայտարարել է, որ կհհամագործակցի պետության հետ՝ անօդաչու թռչող սարքերի մասով»

Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովի շրջանակում Shield AI ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է համագործակցել ՀՀ կառավարության հետ։ Այդ մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Սա ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիական ընկերություն է, որը մասնագիտացած է արհեստական բանականության (AI) և ինքնավար (ավտոնոմ) թռչող սարքերի մշակման ոլորտում։ … Read more

Պաշտպանության բանակի նախկին զինծառայողների խնդիրներն ու հնարավոր լուծումները

Հայկ Խանումյան Արցախից բռնի տեղահանվածներին ուղղված երկարաժամկետ հիմնական աջակցության ծրագիրը բնակապահովման ծրագիրն է, որը ենթադրում է կացարանի ձեռք բերման հարցում աջակցություն ընտանիքներին։ Աջակցության չափը տատանվում է ընտանիքի անդամի հաշվով 2-5 միլիոն դրամի միջակայքում։ Ծրագրի շահառու դառնալու հիմնական պահանջներից է ՀՀ նոր քաղաքացիություն ընդունելը։ Այս հոդվածը նպատակ չունի քննարկելու, թե ինչու ՀՀ քաղաքացի համարվող Արցախի բնակիչները … Read more

V-BAT դրոնների գործարքը նոր դռներ է բացում Հայաստանի համար

Փետրվարի 9-11-ը Հայաստան ու Ադրբեջան է այցելել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Երևանում ու Բաքվում Վենսը մի շարք փաստաթղթեր ստորագրեց և կարևոր հայտարարություններ արեց։ «Արցախյան դիտանկյան» նոր թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են ԱՄՆ փոխնախագահի այցի գլխավոր արդյունքները։  The post V-BAT դրոնների գործարքը նոր դռներ է բացում Հայաստանի համար appeared first on CIVILNET.