Ինչ ստացավ Ադրբեջանը Վենսի այցից

Բաքվի հանդիպումներով ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցը տարածաշրջան։

Ադրբեջանական այցի ձևաչափը նույնական էր, ինչ Հայաստանում՝ պատվիրակությունների երկկողմ բանակցություններին հաջորդել է փաստաթղթի ստորագրում և հանրային ելույթներ։

Գլխավոր իրադարձությունը ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումն էր, որի մասին կողմերը պայմանավորվել էին օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ Սրանով Բաքուն հավասարվեց Հայաստանին, սակայն շատ կարևոր է նաև բովանդակությունը։

Ադրբեջանի հետ ռազմավարական խարտիան ենթադրում է էներգետիկ, լոգիստիկ ոլորտներում ներդրումներից մինչև պաշտպանական համագործակցության հնարավորություն։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կարող են ուժեղացնել կապերը հատկապես խաղաղ միջուկային, արհեստական բանականության, և պաշտպանական սպառազինությունների ձեռք բերման հարցում։ Հատուկ ուշադրություն դարձվեց տարանցման և նավթագազային պաշարների ներուժի մեծացմանը։
Փաստաթղթում կարևորվել է ԹՐԻՓՓ նախագիծը՝ հիշատակվել է Ադրբեջանի և Նախիջևանի անխոչընդոտ միացման հանգամանքը։

The post Ինչ ստացավ Ադրբեջանը Վենսի այցից appeared first on CIVILNET.

Leave a comment