Տեխնիկական խափանում է եղել մետրոպոլիտենում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ «Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։ Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։ Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ըմբռնումն ու ներողամտությունը»,- հայտնում են մետրոպոլիտենից։ Լրատվամիջոցները հայտնում են, … Read more

ԵՄ հանձնակատարը գերազանց է գնահատել ՆԳՆ գործունեությունը վիզաների ազատականացման գործընթացում

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը գերազանց է գնահատել ՆԳ նախարարության և նախարար Արփինե Սարգսյանի գործունեությունը ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացում։ Մարտի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ ՆԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ սա այս … Read more

Մերձավոր Արևելքի պատերազմը փոխել է ԵՄ գագաթնաժողովի օրակարգը 

Լուսինե Վարդանյան, Բրյուսել Մեկ ամիս առաջ, երբ Եվրամիության առաջնորդները հավաքվել էին Բելգիայի Ալդեն Բիսեն ամրոցում, օրակարգում Եվրոպայի գլոբալ դերի վերաբերյալ գրեթե գոյաբանական բնույթի հարցադրումներն էին։ Իրանի վրա իսրայելա-ամերիկյան հարձակումը փոխել է Բրյուսելում մարտի 19-20-ի ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի օրակարգը՝ Եվրոպային հիշեցնելով էներգետիկայի ճգնաժամի մասին, որ սրվել է 2022-ից Ուկրաինայում պատերազմից բռնկումից ի վեր։ Շատ պաշտոնյաներ, սակայն, … Read more

30,000 դրամի գործ՝ տասնյակ տուժածներ, բայց վարույթներ չեն հարուցվել

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck «ՎԻՎԱ» և «Նիկա» հիմնադրամները ՍիվիլՆեթին հայտնել են, որ «ՎԻՎԱ»-ի նախկին աշխատակից Նաիրի Գևորգյանը, ներկայանալով բարեգործական կազմակերպությունների անունից, արևային կայաններ տեղադրելու պատրվակով գումար է կորզում քաղաքացիներից։ 2023-ի Արցախի բռնի տեղահանությունից հետո Գայանե Գաբրիելյանը Չարենցավանում նոր կյանք էր փորձում սկսել։ Չորս երեխաների հետ հաստատվելով Կոտայքի Չարենցավան քաղաքում՝ ստացել էր առաջին անհրաժեշտության պարագաներ «ՎԻՎԱ․ Բժիշկները … Read more

«Հայաստանը ոչ միայն օգնություն է խնդրում ԵՄ-ից, այլ ցանկանում է օգնել»

«Խաղաղությունը, կարծես, հողի վրա իրականություն է, անկախությունից ի վեր առաջին անգամ սահմաններին պատահարներ չկան»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսկին մարտի 19-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության նիստի բացմանը խոսեց Նիկոլ Փաշինյանի «ոգեշնչող ելույթի», Խաղաղության խաչմերուկ «հավակնոտ» ծրագրի, վիզաների ազատականացման գործընթացի և ԵՄ-Հայաստան հարաբերություններին առնչվող այլ թեմաների մասին։ «Մենք գիտենք, թե աշխարհաքաղաքական ինչ դժվար տարածաշրջանում է Հայաստանը, և … Read more

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին․ Մարթա Կոս

Եվրամիությունը լրացուցիչ 140 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին, որն ուղղված է բարեփոխումների իրականացմանը և վիզաների ազատականացման գործընթացին։Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։ ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ գտնվում է վիզաների … Read more

Ես դա վտանգավոր պրոցես եմ համարում․ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք տարածքային հավակնություններ են պարունակում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։ «Ես դա վտանգավոր պրոցես եմ համարում, որը պետք է կառավարենք։ Եվ պետք է այդ պրոցեսն իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Բա երկու տարի է ես ինչի՞ մասին եմ խոսում»,- մարտի 19-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը։ Հարցին, թե ինչպես … Read more

Սահմանամերձ Բարեկամավանը. անտեսված գյուղի անթիվ խնդիրները

Տավուշի սահմանամերձ Բարեկամավանը երեք կողմից ադրբեջանական գյուղերով է շրջապատված։ 2016-ից ի վեր այստեղ կրակոցներ գրեթե չեն լինում, բայց չկան նաև ապրելու տարրական պայմաններ։ Բարեկամավանցինեը հոգնել են խնդիրները բարձրաձայնելուց, որովհետև լուծումներ այսպես թե այնպես չեն տրվում։ The post Սահմանամերձ Բարեկամավանը. անտեսված գյուղի անթիվ խնդիրները appeared first on CIVILNET.

Անկախության հռչակագիրն իր բովանդակությամբ «կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է»․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Անկախության հռչակագիրն իր ներկայիս բովանդակությամբ ոչ թե անկախության, այլ «կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է»։ Այս մասին վարչապետն ասել է մարտի 19-ին կառարավությունում ճեպազրույցի ժամանակ։ Ըստ կառավարության ղեկավարի՝ փաստաթղթում առկա ձևակերպումները Հայաստանը դնում են արտաքին օգնությունից ահագնացող կախվածության մեջ, ուստի Սահմանադրության փոփոխության հարցը բացառապես ներքին օրակարգային անհրաժեշտություն է՝ պետությունն … Read more

Ըստ Փաշինյանի՝ խաղաղության վերանայումն աշնանը նոր պատերազմի կբերի

«Մաքսիմալ աշնանը» Հայաստանում հնարավոր է նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով, եթե հաղթեն այն ուժերը, որոնք հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։  «Այդ բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ՛, ընդ որում՝ ընտրություններից շատ … Read more