Տեխնիկական խափանում է եղել մետրոպոլիտենում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

«Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։

Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։

Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ըմբռնումն ու ներողամտությունը»,- հայտնում են մետրոպոլիտենից։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Գործարանային և Սասունցի Դավիթ կայարաններում ուղևորներին իջեցրել են վագոններից։

The post Տեխնիկական խափանում է եղել մետրոպոլիտենում appeared first on CIVILNET.

Leave a comment