Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

07.11.2026 | 23:25

Ընդդիմադիր ուժերի համախմբման հավաքի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունների վարած քաղաքականությունն աննախադեպ իրավիճակ է ստեղծել քաղաքական դաշտում:

Զուրաբյանի խոսքով՝ տարիներ շարունակ միմյանց դեմ պայքարած քաղաքական տարբեր ուժերը, այդ թվում՝ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, այսօր համախմբվել են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ դիմադրել Հայաստանի ինքնիշխանության կորստին և հասնել իրական խաղաղության:

«Ապագա անկախ Հայաստանում սոցիալիստն ու լիբերալը կարող են իրար կոկորդ կրծել, բայց այդ անկախ Հայաստանը պիտի լինի»,- ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը՝ նշելով, որ ընթացիկ պայքարը որևէ մեկի անձնական ամբիցիաների կամ իշխանության հասնելու մասին չէ, այլ պետության գոյության հարցն է լուծում:

Անդրադառնալով Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու իշխանական նախաձեռնությանը՝ Զուրաբյանը շեշտեց, որ դրանով Հայաստանի ներքին քաղաքական կյանքը ենթարկվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Թամրազյան

Leave a comment