Մեր հնարավորությունները ձեր տրամադրության տակ են, ինչպե՞ս կարող ենք ձեզ օգնել. Կարապետյանը՝ զոհվածների և անհետ կորածների հարազատներին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր ԱԺ-ում հանդիպել են անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ։   Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշեց. «Տեղյակ եմ, որ շատ հանդիպումներ եք ունեցել, շատ դռներ եք ծեծել, որպեսզի ձեր հարցերի պատասխանները ստանաք։ Կխնդրեի, որպեսզի մեզ ասեիք, թե ինչպես եք հարցի լուծումը պատկերացնում, ինչպես մենք կարող ենք օգնել ձեզ։ Մեր թե՛ … Read more

Կոռուպցիայի մակարդակը իջեցրել ենք, բայց խնդիրը ֆունդամենտալ չենք կարողացել լուծել. Փաշինյան (Տեսանյութ)

2025 թվականը մեր ունեցած ամենահաջող տարին էր. թոշակները բարձրացան, առողջության ապահովագրության համակարգն է ներդրվել և այլն, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց նաև կոռուպցիոն դրսևորումների մասին. ասաց՝ ամեն ամիս կոռուպցիաներ լինում են, բացահայտումներ ևս։ Նշեց, որ մակարդակը իջեցրել են, բայց խնդիրը ֆունդամենտալ չեն կարողացել լուծել. «Մենք գնում ենք այդ ճանապարհով»։  

«Ռուսական երկաթուղիների» նախագահը մյուս շաբաթ կժամանի Հայաստան. վարչապետ

ԵԱՏՄ-ի նախորդ նիստին պայմանավորվածություն ենք ձեռք բերել, և դրա արդյունքում «Ռուսական երկաթուղիների» նախագահը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։   «Կունենանք աշխատանքային քննարկում, նաև որոշ հետևություններ կանենք՝ այդ քննարկման արդյունքներով։   Չեմ կարող կանխատեսել, թե հանդիպումից հետո ինչ նորություններ կլինեն»-ասաց վարչապետը։

Ռուսաստանից եկող ազդակները մտահոգիչ են, պետք է հետևություն անել, եթե այսպես շարունակվի՝ շատ ավելի վատ է լինելու․ Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի մոտ միտում չի տեսնում՝ մեղմացնելու լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում։ «Այն գործողությունները, այն խոսույթը, որը տարիներ շարունակ այս իշխանությունների կողմից կիրառվում է Ռուսաստանի հանդեպ, չենք համարում, թե դա բխում է ՀՀ քաղաքացու շահերից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը։ Նա նշեց, թե հայ-ռուսական հարաբերությունների սրումից տուժում է հասարակ քաղաքացին։ «Սա անթույլատրելի … Read more

11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ

Սեպտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկից «մեջքի տրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ … Read more

Եկեղեցին թող առաջարկ անի՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ․ Նիկոլ Փաշինյան

Եկեղեցին հոգևորականները չեն, եկեղեցին հավատացյալ հանրությունն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե եկեղեցին պետք է բարեվարքության հստակ կանոններ ձևակերպի։ «Թող կուսակրոնության հարցով առաջարկ անեն՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ, ամենայն հարգանքով, բայց ինչ էլ ընդունեն՝ պետք է լինեն երաշխիքներ, որ ընդունված կանոնները … Read more

Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ․ Փաշինյան

Վարչապետի դիպլոմ չունենալն անհամատեղելի չէ վարչապետի պաշտոնի հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա կրկին պնդեց, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը դուստր ունի, ինչն անհամատեղելի է Կաթողիկոսի պաշտոնի հետ։ Անդրադառնալով սեպտեմբերի 27-ի օրով համերգ հեռարձակելուն՝ Փաշինյաննն ասաց, թե ստուգել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 5-րդ ալիքն ու տեսել, որ այնտեղ էլ է եղել … Read more