Որո՞նք էին քննարկման հիմնական թեմաները՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ԱՄՆ գործերի հավատարմատարի հանդիպման ընթացքում (Տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում հանդիպել են ԱՄՆ գործերի հավատարմատարին։ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խոսել են ներքաղաքական խնդիրներից, իրենց տեսակետն են ներկայացրել՝ դատական համակարգի հետ կապված. «Խոսել ենք նաև ընտրախախտումների մասին. մեծ հաշվով այն բոլոր խնդիրների մասին, որոնց մասին խոսում ենք նաև հրապարակայնորեն»։ Ասաց, որ փակ հանդիպում է եղել, շատ մանրամասներ չի կարող … Read more

Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ

«Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման ժամանակ կար երկու հայկական հանրապետություն, ՔՊ-ի ժամանակ՝ մեկը հանձնված է Ադրբեջանին, մյուսի նկատմամբ էլ Ադրբեջանի շանտաժն ավելանում է»,- գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։     Նա նշել է նաև․     «Քանի որ իշխող վարչակարգի անդամները բոլոր մեղքերի մեջ մեղադրում են շատերին, բայց ոչ երբեք իրենց, զբաղվենք … Read more

Խախտվել է Խաչատրյանների ընտանիքի անդամների մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը

Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին։ Խաչատրյանների փաստաբանական խումբը խիստ մտահոգություն է հայտնում նախաքննական մարմնի նման ակնհայտ ապօրինի գործողությունների վերաբերյալ։   Մասնավորապես, … Read more

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր ճանաչվեցին

Վեհափառի եղբայրը և եղբորորդին՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները, մեղավոր ճանաչվեցին։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, հրապարակել է Գևորգ և Համբարձում Ներսիսյանների գործով մեղադրական վերդիկտը՝ մեղավոր ճանաչելով նրանց ներկայացված մեղադրանքում։  Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանները մեղադրվում են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ: Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ կիրառված է վարչական հսկողություն, արգելված է … Read more

Հայաստանն ու Կիպրոսը կապված են հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությամբ․ Նարեկ Կարապետյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանն ու Կիպրոսը կապված են հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությամբ։ Խմբակցության ղեկավարը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, նոր … Read more

Կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների դիմաց հետվճար տրամադրելու համար 40,8 մլրդ դրամ կհատկացվի

Կենսաթոշակների, նպաստների, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակում անկանխիկ եղանակով կատարվող վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի գծով 2026 թ. 4-րդ եռամսյակում ծախսերի կատարման համար անհրաժեշտ միջոցները տրամադրելու նպատակով գործադիրը ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է հատկացնել 40,827,146.9 հազար դրամ։ Ծախսերի լրացուցիչ պահանջը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացմամբ։

«Գուստավ» ռեստորանում գաղտնի նկարահանումը բացահայտած Կարինան մանրամասներ է պատմում դեպքից (Video)

Հոկտեմբերի 4-ին Կարինան ընկերոջ հետ այցելել է «Գուստավ» ռեստորան։ Զույգին մուտքի մոտ դիմավորել է ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ն։ Նա բարեհամբույր ուղեկցել է զույգին սեղանի մոտ։ Որոշ ժամանակ անց ռեստորանի սանհանգույցում Կարինան նկատել է, որ այն գաղտնի նկարահանվում է։ Լվացարանի դարակում թաքնված է եղել տեսագրող հեռախոս։ Զույգը պարզել է, որ հեռախոսը ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ինն է։ «Հետքի» տաղավարում … Read more

Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ հանդիպումը նվիրված է եղել TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև … Read more

Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը

Հոկտեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում 64-ամյա Գագիկ Հ.-ը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին … Read more

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը: Արթուրին Աստանայում կփոխարինի Հայկ Խլոյանը: Հիշեցնենք՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը: