Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ)

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում սպասվող եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել։Տեսանյութին կից՝ Սուրենյանը գրել է․ «Մեզ սպասվում են 3 հրաշալի գարնանային  օրեր, բայց ընդամենը 3»։  

Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍՆ-ը։ «60 կգ քաշային կարգի եզրափակչում Աղաջանյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ:Մինչ եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի (9:0), Լեհաստանի (10:8) և Դանիայի (9:1) … Read more

Ենթադրում եմ՝ Ղարաբաղի համար ինձ է մեղադրում. Ալեն Սիմոնյանի` իր և Արսեն Սաֆարյանի չշփվելու մասին

Oragir.news-ը գրում է․ «Tete A Tete» հաղորդման եթերում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ իր հարաբերություններին։ Ուշագրավ էր հատկապես Արսեն Սաֆարյանին վերաբերող հատվածը։ Սիմոնյանը նշել է, որ չնայած գրեթե բոլորի հետ լավ հարաբերություններ ունի, սակայն Արսեն Սաֆարյանի հետ շփումը վերջին շրջանում նվազել է, ինչի համար ինքը ցավում է։ «Նրան շատ եմ սիրում, հարգում, գնահատում … Read more

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հետ

Այսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ։ Նման հանդիպումներից հետո ես հասկանում, որ իրականում դեռ ամեն ինչ կորած չէ ու որ մենք դեռ ոտքի կանգնելու ու կքած մեջքներս ուղղելու հնարավորություն ունենք։ Գրագետ, հայրենասեր ու սրտացավ այս երիտասարդներն այսօր բարձրաձայնեցին ամենասուր խնդիրները և ներկայացրին դրանց լուծման իրենց առաջարկներն ու ծրագրերը։ … Read more

Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է հայտնում երեկ դատարանի մոտ եկած բոլոր աջակիցներին

Երեկ ժամեր շարունակ բազմաթիվ քաղաքացիներ Հակակոռուպցիոն դատարանի մոտ ակցիա էին իրականացնում՝ դատավորից պահանջելով իրականացնել արդարադատություն ու ազատ արձակել գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան»-ի կողմից վարչապետի թեկնածու հայտարարված Սամվել Կարապետյանին։ Ի վերջո, դատարանը մեկ ամսով երկարացրեց Կարապետյանի տնային կալանքը։ «Շնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր աջակիցներին: Ոչ ոք չի կարող լռեցնել մեզ: Միասին մենք կառուցելու ենք … Read more

Պետք է ունենանք այնպիսի երկիր, որը կարողանում է պաշտպանել իր իրավունքները. Թաթոյան

Մենք պետք է մեր սահմանները անառիկ պահենք։ Այս մասին Գյումրիում ասել է «Միասնության թեւեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:   «Մենք պետք է ունենանք այնպիսի երկիր, որը կարողանում է պաշտպանել իր իրավունքները, որը կարողանում է ինքն իրեն պաշտպանել, սա չափազանց կարեւոր է: Հիմա մենք էն վիճակում ենք, որ եմնք պետք է պատասխան տանք, մենք պետք է … Read more

Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)

Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը։ Նա նշել է, որ ձեռքները ծալած չեն նստելու, առաջիկայում իրենց անելիքների մասին կհայտարարեն։