ՆԳՆ-ից հայտնում են․
«Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։
Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում, իրականացրել ստուգողական գործողություններ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ։
Հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, զենք-զինամթերք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, կաթուցիչ։
Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են»։