Սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 10։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ բնակավայրում հրդեհ է բռնկվել անասնագոմին հարակից տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: