Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ․ Փաշինյան

Վարչապետի դիպլոմ չունենալն անհամատեղելի չէ վարչապետի պաշտոնի հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա կրկին պնդեց, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը դուստր ունի, ինչն անհամատեղելի է Կաթողիկոսի պաշտոնի հետ։

Անդրադառնալով սեպտեմբերի 27-ի օրով համերգ հեռարձակելուն՝ Փաշինյաննն ասաց, թե ստուգել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 5-րդ ալիքն ու տեսել, որ այնտեղ էլ է եղել «տաշի-տուշի»։

«Արսեն Գրիգորյանի համերգն էր, միացնում եմ ու պարեր է, որ պարում են»,- նշեց վարչապետը։

Leave a comment