Եկեղեցին հոգևորականները չեն, եկեղեցին հավատացյալ հանրությունն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե եկեղեցին պետք է բարեվարքության հստակ կանոններ ձևակերպի։
«Թող կուսակրոնության հարցով առաջարկ անեն՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ, ամենայն հարգանքով, բայց ինչ էլ ընդունեն՝ պետք է լինեն երաշխիքներ, որ ընդունված կանոնները կպահպանվեն, իսկ չպահպանվելու դեպքում կլինեն համապատասխան հետևանքներ»,- ընդգծեց Փաշինյանը։