Մեր հնարավորությունները ձեր տրամադրության տակ են, ինչպե՞ս կարող ենք ձեզ օգնել. Կարապետյանը՝ զոհվածների և անհետ կորածների հարազատներին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր ԱԺ-ում հանդիպել են անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ։

 

Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշեց. «Տեղյակ եմ, որ շատ հանդիպումներ եք ունեցել, շատ դռներ եք ծեծել, որպեսզի ձեր հարցերի պատասխանները ստանաք։ Կխնդրեի, որպեսզի մեզ ասեիք, թե ինչպես եք հարցի լուծումը պատկերացնում, ինչպես մենք կարող ենք օգնել ձեզ։ Մեր թե՛ օրենսդիր, թե՛ ընդհանուր կապերի առումով հնարավորությունները ձեր տրամադրության տակ են»։

Leave a comment