Վեոլիա ջուր. Տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Սեպտեմբեր 16,2026 16:25 Share Վերջին օրերին համացանցում տարածվում է ապատեղեկատվություն, որով քաղաքացիներին հորդորվում է չօգտագործել ծորակի ջուրը՝ պատճառաբանելով, թե դրանում առկա է սնդիկ։ Տեղեկացնում ենք, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և վերաբերում է բացառապես Սյունիքի մարզի Ծավ գյուղին, որը դուրս է ընկերության սպասարկման տիրույթից։ Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրների … Read more

«Գանձասարի դեպքից հետո Հաջիևի հետ խոսել եմ, իրար համարներն ունենք, երկու օրը մեկ խոսում ենք»․ Ալեն Սիմոնյան

«Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է, միշտ չէ, որ բոլոր ասածները պետք է արձագանք ստանան։ Պետք է գիտակցենք՝ դա ինչ-որ բան փոխելո՞ւ է, թե՞ ոչ։ Կարող եմ մի սուր բան ասել, արձագանքել, 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին վնաս տամ։ Մենք հարյուր անգամ ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել։ Սա այն … Read more

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բումանին։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Շվեյցարիայի ժողովրդին ու ղեկավարությանը՝ հղելով իր բարեմաղթանքները։ Դեսպան Անդրեա Բարբարա Բումանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող … Read more

Կատակերգություն, որում մի տղամարդը շրջապատված է 7 քմահաճ կանանցով. առաջնախաղով հանդես եկան նորաստեղծ Հայ և ռուս արդի դրամայի թատրոնի երիտասարդ դերասանները

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) դահլիճում առաջնախաղով հանդես եկան նորաստեղծ Հայ և ռուս արդի դրամայի թատրոնի երիտասարդ դերասանները։ Գալյա Նովենցի դերասանական դպրոցում ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ է ձևավորվել թատրոնը, որը համագործակցում է «Դիալոգ» ՀԿ-ի հետ։ Այս առիթով Հակոբ Ղազանչյանը նշել է. «Մենք կփորձենք նոր զարկ տալ, խթան հանդիսանալ հայ ժամանակակից դրամատուրգիային, ջանքեր … Read more

Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն ու երեխաները մանկապարտեզում նկատել են թվով 5 օձի, ինչից հետո շատ արագ տեղի է ունեցել տարհանումը, որից հետո մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանն ահազանգել է Արարատի մարզային … Read more

Ի՞նչ ենք ուտում. Հայաստանում բուծած ձկներում առկա են անտիբիտոիկներ, իսկ միրգ-բանջարեղենում՝ թունաքիմիկատներ. panorama.am

Եթե որոշել եք առողջ սնվել՝ նախընտրելով Հայաստանում աճեցված ձուկը, պատրաստած մեղրը, հյութալի խնձորն ու ձմերուկ, սեխը, ապա մեծ է հավանականությունը, որ դուք թունավորում եք ձեր օրգանիզմը։ Սննդամթերիք անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է նախորդ տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, որտեղ ներկայացված են, թե ինչ ուսումնասիրություններ է կատարել տեսչական մարմինը, ու ինչ արդյունքներ են գրանցվել։ Ի՞նչ են … Read more

«Փաշինյանի սպառնալիքները՝ «կվռնդեմ քեզ, մարմնիդ ամենամեծ մասը ականջդ կման», հանցագործություն է, բայց դատախազությունը գործ չհարուցեց». Արթուր Օսիպյան

«Դժվար է դատարանից ակնկալիք ունենալ, որովհետև մենք գիտենք, որ դատաիրավական համակարգը, մեղմ ասած, լավ վիճակում չէ։ Բայց չի բացառվում, որ այդ դատական համակարգում կարող է դատավոր լինել, որն օբյեկտիվ կաշխատի»,- այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին ասաց արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին։  Նա նշեց, որ սա կեղծ ու շինծու գործ է, քաղաքական … Read more

«Եթե Արթուր Օսիպյանը բռնության կոչ էր արել, ինչո՞ւ վարույթն իրականացնող մարմինն ավելի վաղ միջոցներ չէր ձեռնարկել». ըստ պաշտպանի՝ խոսքը քաղաքական կոշտ խոսույթի մասին է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի գործով դատական նիստը։ Արթուր Օսիպյանը մեղադրվում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, խուլիգանություն կատարելու և քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Արթուր Օսիպյանը ձերբակալվել և կալանավորվել էր նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրողը ներկայացրեց … Read more

«Հայաստանին տեր պետք չէ՛, հայ ժողովրդին էլ տեր պետք չէ՛». Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

«Հայաստանին տեր պետք չէ՛, հայ ժողովրդին էլ տեր պետք չէ՛: Հայաստանը տեր ունի, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է Հայաստանի Հանրապետության տերը: Իսկ եթե ձեզ տեր է պետք, այդ հարցում դուք ազատ եք, փնտրեք տեր բացառապես ձեզ համար»,- խորհրդարանում ընդդիմությանը, մասնավորապես «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը դիմեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։ «Ես հասկանում եմ, որ դուք … Read more