Եթե որոշել եք առողջ սնվել՝ նախընտրելով Հայաստանում աճեցված ձուկը, պատրաստած մեղրը, հյութալի խնձորն ու ձմերուկ, սեխը, ապա մեծ է հավանականությունը, որ դուք թունավորում եք ձեր օրգանիզմը։
Սննդամթերիք անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է նախորդ տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, որտեղ ներկայացված են, թե ինչ ուսումնասիրություններ է կատարել տեսչական մարմինը, ու ինչ արդյունքներ են գրանցվել։
Ի՞նչ են գտել Հայաստանում բուծած ձկներում
Այս տարի հուլիսի 30-ի կառավարության նիստում, երբ քննարկվում էր ռուսական սահմանափակումներից տուժած ձկնաբույծներին աջակցելու հարցը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես օրինակ, իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև ինձ համար ակհայտ է, որ էդտեղ խնդիր կա»։
Խնդիր, ըստ ՍԱՏՄ-ի, իսկապես կա։ 2025 թվականի առաջին կիսամյակում ամփոփվել են 2024 թվականին իրականացված ձկան մեջ մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային ծրագրի արդյունքները, որոնց հիման վրա իրականացվել է ռիսկերի վերլուծություն, առաջարկվել են դրանց կառավարմանն ուղղված միջոցառումներ։ Վերլուծությունը կատարվել է նմուշներում հայտնաբերված անտիբիոտիկների մնացորդային քանակների հիման վրա՝ վերհանելով արտադրողների կողմից թույլ տրված խախտումները և գնահատելով այդ խախտումների ռիսկերը սպառողների առողջության վրա։
Ռիսկի մակարդակը բարձր է Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Սյունիքում ռիսկը միջին բարձրության է։
«Նմուշներում հայտնաբերված հակաբիոտիկները, մասնավորապես՝ նիտրոֆուրանների և մետրոնիդազոլի խմբի միացությունները, ունեն կուտակային ազդեցություն և կարող են առաջացնել քաղցկեղածին և մուտագեն ազդեցություններ»,-նշում է ՍԱՏՄ-ն։
Հայտնաբերված առավելագույն քանակի մնացորդային նյութերը ըստ ռիսկայնության ունեն հետևյալ պատկերը․
Ֆուրազոլիդոն (AOZ)՝ բարձր
Նիտրոֆուրազոն (SEM)՝ բարձր
Նիտրոֆուրանտոյին (AHD)՝ բարձր
Ֆուրալտադոն (AMOZ)՝ միջին
Մետրոնիդազոլ՝ բարձր։
Առաջարկվել է իրականացնել վերահսկողություն բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսավարողների նկատմամբ, և մոնիթորինգային ծրագրում ներառել խախտումներ թույլ տված բոլոր տնտեսավարողներին։
Մեղրն ունի անթույլատրելի բարձր հակաբիոտիկային աղտոտում. Բարձր ռիկսային են հատակապես Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում պատրաստված մեղրը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: