ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է.
«ՔՊ-ի որոշ պատգամավորներ դժգոհում են, թե դպրոցում «գրատախտակին գնալու» պահին ցուրտ էր։ Նրանց արժե հիշեցնել մի պարզ բան։
Օրինակ՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին պետությունն ապահովում էր, որ երեխաները կարողանան հանգիստ գնալ դպրոց ու համալսարան, սովորել, կրթություն ստանալ և «գնալ գրատախտակին» ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Արցախում։
Այսօր՝ ձեր իշխանության տարիների ծանր ձախողումների հետևանքով, մենք անցել ենք պատերազմի, մարդկային մեծ կորուստների և Արցախի ամբողջական հայաթափման միջով։
Ուստի «գրատախտակին գնալու» մասին խոսելուց առաջ արժե հիշել ամենակարևորը․ այսօր Արցախում այլևս չկա հայ աշակերտ, որը կարող է գնալ այդ գրատախտակին։
Սա արդեն ոչ թե դպրոցի ջերմաստիճանի, այլ պետական կառավարման և քաղաքական պատասխանատվության հարց է»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: