Պետությունն ամուր կանգնած է կինոյի ոլորտի կողքին. Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 16-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Հայ կինոյի օր: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է … Read more

ՄԻՊ ձեռնարկած միջոցների արդյունքում փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե, իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել և տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի … Read more

Իրավապահ մարմինների ռեսուրսները կենտրոնացված են բացառապես ընդդիմադիր քաղաքական ուժերին ճնշելու վրա. Մելոյան

«Այս ջղաձգումները հանրային աջակցության դրսեւորման հետեւանք են: Իշխանությունները մարդկանց քանակից ու մարդկանց էմոցիաներից հասկացան, որ հանրային աջակցությունը մեծ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում իրավապահների իրականացրած խուզարկություններին եւ 15 կուսակցականների բերման ենթարկելու դեպքերին:  Նրա խոսքով, եղել են նաեւ թիմակիցների բնակարանային խուզարկություններ, կրկին … Read more

Արմեն Ռուստամյան. «Այսօր ոչ ոք առանձնաբար չի կարող հաջողել այս ընտրություններում։ 50 տոկոսից ավել ոչ ոք չունի»

Մեկնաբանելով իր կուսակից պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ ընդդիմության միասնական հանրահավաք անցկացնելու առաջարկի իմաստը եւ թե այն ինչ օրակարգով պետք է անցկացվի, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրատվամիջոցներին ասաց. «Ընդդիմությունը անկախ ամեն ինչից մի պարզ տրամաբանություն պետք է ընդունի։ Այսօր ոչ ոք առանձնաբար չի կարող հաջողել այս ընտրություններում։ 50 տոկոսից ավել ոչ ոք … Read more

«Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ գրավոր նախազգուշացում է կիրառվել

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ապրիլի 16-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝ «ՍՔԱՅ ԹԵԼԵՎԻԺՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ: «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 6 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): «ԱՅՆԵԹ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 7 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): … Read more

«Բազմաթիվ են շահարկումները, որ պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին»․ Արփինե Սարգսյան

«Բազմաթիվ են շահարկումները, որ պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին։ 2025 թվականին հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 25 670 անձի, որից 19 367-ը եղել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նա նշեց, որ այս տարվա առաջին … Read more

Հնչում է արցախահայերի նկատմամբ ատելության խոսք. Իրազեկ քաղաքացիների միավորումը հաղորդում է ներկայացրել դատախազություն

Հաղորդում՝ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ համացանցում տարածված տեսանյութերի առնչությամբ, որտեղ առերևույթ հնչում են արցախահայերի նկատմամբ ատելության խոսք, ներառյալ՝ նրանց ՀՀ-ից հեռացնելու հրապարակային կոչեր։ ՀԿ-ի գնահատմամբ՝ ներկայացված արտահայտությունները կարող են պարունակել՝ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված ատելության և թշնամանքի հրահրման հատկանիշներ,330-րդ հոդվածով նախատեսված բռնության հրապարակային կոչի տարրեր։ Ներկայացված հաղորդմամբ հիմնավորվել … Read more

«Չեն տանում զուգարանում սպանում, բայց վնասազերծում են նման խուլիգաններին, որ հանկարծ երկրի ղեկավարի անվտանգությանը վտանգ չսպառնա»

«Սուրբ Աննա եկեղեցում Դավիթ Մինասյանի վերաբերյալ այդ հրամանը դո՞ւք եք տվել, թե՞ ոստիկանության պետը։ Դավիթ Մինասյանը դպրոցական է, նման կերպ բերման ենթարկելու կամ ձերբակալելու պատեհությունը ո՞րն է, դա ասֆալտին ծեփելու շրջանակների մե՞ջ է տեղավորվում։ Ոչ միայն այդ երիտասարդի դեպքում, այլ շատ-շատ դեպքերում մենք ականատես ենք լինում նման կերպ մարդկանց բերման ենթարկելուն, որի պատեհությունը չկա»,- ԱԺ … Read more

Կիպրոսում ավարտվել է 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարը

Կիպրոսի Պեյա քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարը։ 🇺🇿🇮🇳 Տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը, իսկ կանանց մրցաշարում հաղթող է դարձել հնդիկ շախմատիստուհի Ռամեշբաբու Վայշալին: 🤝 Ջավոխիր Սինդարովը հնարավորություն է ստացել այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ, իսկ Ռամեշբաբու Վայշալին՝ կանանց գործող չեմպիոն Ցզյու … Read more

«Մենք ունեցե՞լ ենք երբեւէ մի վարչապետ, որն այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի ». Արմեն Ռուստամյան

Լրագրողները ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ընդդիմությունն ի՞նչ քաղաքականության մեջ է եւ ինչո՞ւ հարց ու պատասխանին իրենք չեն մասնակցում։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ըստ էության «վեշերը արդեն հավաքել-գնացել են»։ «Այդ խոսքի մեջ դուք չեք տեսնո՞ւմ աննորմալություն։ Մենք ունեցե՞լ ենք երբեւէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով … Read more