Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել «Armat Media»-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հայտնել է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ից «Armat Media»-ի խմբագրության դռները կապարակնքված են, առգրավված է ամբողջ տեխնիկան և աշխատակիցների անձնական հեռախոսները: Խուզարկության օրը, խմբագրակազմը հայտարարեց, որ այս գործը ընտրություններից առաջ ԶԼՄ-ի աշխատանքը պարալիզացնելու համար մտածված գործելաոճ էր իշխանությունների կողմից: