Փաշինյանն արդեն ՌԴ–ում է. նրան դիմավորել են աղուհացով

Բաժանորդագրվել

Եկատերինբուրգում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան։ Նա այդ մասին հայտնել է սոցցանցային հարթակներում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Եկատերինբուրգ, որտեղ մասնակցելու է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

ՀՀ վարչապետի հրապարակած տեսագրությունում երևում է, որ օդանավակայանում նրան դիմավորել են աղուհացով։

Հիշեցնենք` Եկատերինբուրգում նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Leave a comment