Երուսաղեմի պատրիարքը Պուտինին աջակցություն է առաջարկել Ուկրաինայի հետ բանակցություններում

Բաժանորդագրվել

​Ավելի վաղ Breitbart News պորտալին տված հարցազրույցում Թեոֆիլ III-ը հայտնել էր Վլադիմիր Պուտինի և Զելենսկու հետ հանդիպելու մտադրության մասին:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլ III-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։

​«Գիտեմ, որ առաջարկներ կան ձեր արևմտյան սահմանի երկայնքով շարունակվող իրավիճակի վերաբերյալ բանակցությունների մասին: Առաջարկում եմ իմ օգնությունը և, անշուշտ, համեստ ոգեշնչումը՝ հեշտացնելու և աջակցելու մեր ընդհանուր հավատը կիսող եղբայրների միջև զրույցի սուրբ արարողությունը»,-հայտարարել է պատրիարքը:

Ավելի վաղ Breitbart News պորտալին տված հարցազրույցում Թեոֆիլ III-ը հայտնել էր Վլադիմիր Պուտինի և Զելենսկու հետ հանդիպելու մտադրության մասին՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում միջնորդ հանդես գալու նպատակով:

Leave a comment