Նոր զանգվածային հարված Կիևին, կան զոհեր. BBC


Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը Կիևը եղել է Ուկրաինայի վրա ռուսական ուժերի նոր զանգվածային հարձակման հիմնական թիրախը: Գործողության ժամանակ Ռուսաստանն օգտագործել է 68 հրթիռ, այդ թվում՝ 23 բալիստիկ, և 351 անօդաչու թռչող սարք։ Հարձակումը շարունակվել է մինչև վաղ առավոտյան, զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 46-ը, այդ թվում՝ հինգ երեխա, փլուզվել են բնակելի շենքեր, հայտնում է BBC-ն։


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածել է Կիևի և Կիևի մարզի ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ օբյեկտներին: Ռուսաստանի ՊՆ-ն նմանատիպ հայտարարություն էր արել նաև հուլիսի 2-ին՝ Կիևի վրա նախորդ զանգվածային հարվածից հետո, որի հետևանքով զոհվել էր 31 մարդ։


Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հարձակումից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահը զգուշացրել էր քաղաքի ուղղությամբ ռուսական նոր լայնածավալ գործողության մասին։


Կիրակի ուշ երեկոյան Զելենսկին իր Telegram ալիքում կրկին կոչ է արել արևմտյան գործընկերներին ամրապնդել Ուկրաինայի ՀՕՊ համակարգը, մասնավորապես՝ Patriot հրթիռային համակարգերի համար լրացուցիչ հրթիռներ մատակարարելով՝ նշելով, որ այդ զինամթերքի պակասը խրախուսում է Ռուսաստանին երկարաձգել պատերազմը։

Leave a comment