https://arm.sputniknews.ru/20261106/nairi-sargsjany-herqum-e-qaghaqapet-darnalu-mtadrutjun-chuni–108994165.html
Նաիրի Սարգսյանը հերքում է՝ քաղաքապետ դառնալու մտադրություն չունի
Նաիրի Սարգսյանը հերքում է՝ քաղաքապետ դառնալու մտադրություն չունի
Sputnik Արմենիա
Երեկ ԶԼՄ-ներից մեկը գրել էր, թե Սարգսյան եղբայրները թիմ են հավաքագրում՝ պատրաստվելով 2028թ․ Երևանի ավագանու ընտրություններին։ 06.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-06T09:43+0400
2026-11-06T09:43+0400
2026-11-06T09:43+0400
նաիրի սարգսյան
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2278/26/22782699_0:0:1001:563_1920x0_80_0_0_3ab313861a146d7a96fb5461366e72b3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարսգսյանը հերքում է մամուլում տարածված տեղեկություններն իր՝ Երևանի քաղաքապետ դառնալու մտադրության մասին։Իսկ սոցցանցերում քաղաքի խնդիրներն ակտիվորեն բարձրաձայնելն էլ հիմնավորում է քաղաքը շատ սիրելով։ Նրա խոսքով՝ պարտադիր չէ, որ մարդ անձնական շահ կամ քաղաքական հեռահար նպատակներ ունենա՝ իր քաղաքի խնդիրներով զբաղվելու համար։ Միաժամանակ, Նաիրի Սարգսյանը հայտարարել է, որ գոհ է քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա թիմի աշխատանքից։ Հիշեցնենք, որ Նաիրի Սարգսյանը ՔՊ-ից հեռացված Հայկ Սարգսյանի եղբայրն է։Երեկ «Հրապարակը» գրել էր, թե Սարգսյանը եղբայրները թիմ են հավաքում՝ պատրաստվելով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Թերթը նաև ենթադրել էր, թե քաղաքապետի թեկնածուն Նաիրի Սարգսյանն է, որը վերջին շրջանում ակտիվորեն բարձրաձայնում է քաղաքի խնդիրները և բավականին մեծ լսարան սոցցանցերում։ Հավելենք նաև, որ օրեր առաջ մամուլում նաև տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը ևս հավակնում է քաղաքապետի պաշտոնին, սակայն Տիգրան Ավինյանն էլ չի պատրաստվում զիջել իր դիրքերը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2278/26/22782699_0:0:1001:751_1920x0_80_0_0_51543cb9bae1f284ce9eacd1b1bc4fa4.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նաիրի սարգսյան, երևան
Բաժանորդագրվել
Երեկ ԶԼՄ-ներից մեկը գրել էր, թե Սարգսյան եղբայրները թիմ են հավաքագրում՝ պատրաստվելով 2028թ․ Երևանի ավագանու ընտրություններին։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարսգսյանը հերքում է մամուլում տարածված տեղեկություններն իր՝ Երևանի քաղաքապետ դառնալու մտադրության մասին։
«Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել»,- հայտնել է Սարգսյանը սոցցանցային գրառմամբ։
Իսկ սոցցանցերում քաղաքի խնդիրներն ակտիվորեն բարձրաձայնելն էլ հիմնավորում է քաղաքը շատ սիրելով։ Նրա խոսքով՝ պարտադիր չէ, որ մարդ անձնական շահ կամ քաղաքական հեռահար նպատակներ ունենա՝ իր քաղաքի խնդիրներով զբաղվելու համար։
Միաժամանակ, Նաիրի Սարգսյանը հայտարարել է, որ գոհ է քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա թիմի աշխատանքից։
Հիշեցնենք, որ Նաիրի Սարգսյանը ՔՊ-ից հեռացված Հայկ Սարգսյանի եղբայրն է։
Երեկ «Հրապարակը»
գրել էր, թե Սարգսյանը եղբայրները թիմ են հավաքում՝ պատրաստվելով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Թերթը նաև ենթադրել էր, թե քաղաքապետի թեկնածուն Նաիրի Սարգսյանն է, որը վերջին շրջանում ակտիվորեն բարձրաձայնում է քաղաքի խնդիրները և բավականին մեծ լսարան սոցցանցերում։
Հավելենք նաև, որ օրեր առաջ մամուլում նաև տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը ևս հավակնում է քաղաքապետի պաշտոնին, սակայն Տիգրան Ավինյանն էլ չի պատրաստվում զիջել իր դիրքերը։