«Նեռի արբանյակները եկել են, պատրաստվե՛ք ընտրություններին, որ ՀՀ-ն լինի լուրջ մարդկանց ձեռքերում»․ Վարդան Ղուկասյան

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո Գյումրու քաղաքապետը պատասխանեց լրագրողների հարցերին՝ մեջբերում անելով Սաղմոսներից․ «Որ կարդում եմ Սաղմոսները, գրված է՝ «Տեր, դատիր այնոսիկ, ոյք դատին զիս», «Մարտնչիր այնոսիկ, ոյք մարտնչեն զիս»։ Ես մեղքում եմ, էսպես կլինի, նեռի գալուստն է, նեռի արբանյակները եկել են, երևում են։ Եվ պատրաստվե՛ք դիմացի … Read more

«Ալիևն ասում է՝ իրենք հանցագործներ են։ Փաշինյան, դու էլ ասա՝ Ալիև ջան, ախպեր ջան, ըստ մեզ էլ՝ դու ես հանցագործ, հերդ է հանցագործ, դուք էլ մերոնց եք սպանել». ազատամարտիկ

«Դա մեր խայտառակությունն է։ Ազատություն մեր բոլոր ռազմագերիներին։ Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն Ռուբեն Վարդանյանին, որն իրոք հերոս մարդ է»,- ասաց ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին ու Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարներին Բաքվում ցմահ ու 20 տարի ազատազրկման դատապարտելուն։ «Տեսեք։ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, չէ՞։ Ի՞նչ խաղաղություն կարող է լինել, երբ մեր … Read more

Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս գերիների դատավարությունները մի քանի նպատակ են հետապնդում. Տարոն Սիմոնյան

«Ադրբեջանի հետ այս պայմաններում հնարավոր չէ խաղաղություն, ինչի մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս ասել է։ Ինքն ասել է, որ աչք ունի այդ թվում՝ հայկական տարածքների վրա, խաղաղություն չի լինելու, քանի դեռ Սահմանադրություն չեք փոխել, հետո պետք է, բնականաբար, պահանջներն ավելացնի։ Այսինքն, քանի դեռ դու թույլ ես հասարակության, պետության, բանակի, տնտեսության և այլնի տեսանկյունից, Ադրբեջանն ամեն ինչ … Read more

Վարդան Ղուկասյանի ու մյուսների գործով հարցաքննվեց աշխարհի չեմպիոնը, վկաներից մեկն էլ կոպտեց դատախազին

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով դատավարությունը։ Այս գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Սաշա Զաքարյանը, Գևորգ Ղուկասյանը, Արմեն Մաթևոսյանը։ Արգելվեց նիստը տեսանկարահանել կամ հեռարձակել ուղիղ եթերով, պատճառը վկաների հարցաքննությունն էր։ Լսեցին վկա Ավետիք Հարությունյանին, որին Տեքստիլ կոմբինատի արդյունաբերական տարածքից հողամաս է հատկացվել, սակայն, ըստ քրգործում առկա մասնագիտական … Read more

«Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակության այցը միտված է խորացնելու Հայաստանի և Ֆրանսիայի առաջատար մշակութային հաստատությունների միջև գործընկերությունը

«Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնի գլխավորությամբ, այսօր այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նրանց ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային պատկերասրահի հրավերով: Այցը միտված է խորացնելու Հայաստանի … Read more

Ես հիմա ավելի վատ ինֆորմացիա տամ իմ մասին. Շիրակի համալսարանի ռեկտոր

Aravot.am-ը դժգոհություններ է ստացել Շիրակի պետական համալսարանից, որ առողջապահական պարտադիր ապահովագրության անվան տակ իրենց աշխատավարձերից անհամաչափ գումարներ են պահվել։ Մեզ հետ զրույցում մարդիկ տեղեկացրին, որ ոմանցից պահվել է 8000 դրամ, որոշներից՝ 2000, կան մարդիկ էլ, որոնցից ընդհանրապես գումար չի պահվել, և իրենց համար պարզ չէ, թե ինչ սկզբունքով է դա արվել։ Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի … Read more

«Եթե իսկապես դա հնարավոր է` եկեղեցուն պաշտպանելու առումով, մենք պիտի այդ ուղղությամբ մտածենք»․ Արմեն Խաչատրյանը՝ հոգևորականներին նախընտրական դաշինքների առաջին տասնյակում ներառելու գաղափարի մասին

«Գուցե հետաքրքիր առաջարկ է։ Մենք պիտի հասկանանք։ Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ ինչքան էլ իշխանական քարոզչությունն իր սև գործը կարողացել է անել՝ պատմական, հոգևոր արժեքները ջարդելու, արժեզրկելու տեսանկյունից, ես լավատես ու վստահ եմ, որ եկեղեցու պաշտպանությանն ուղղված ցանկացած հնարավորության օգտագործում դրականորեն կգնահատվի մեր ժողովրդի կողմից։ Պետք է հասկանալ առաջարկի քաղաքական հետևանքները»,-Aravot.am-ի փաստմանը՝ «Մեկ Հայաստան» կուսակցության … Read more

Փաստը, որ Հայաստանում կան քրիստոնյա բանտարկյալներ՝ ի հավելումն Բաքվում գտնվողների, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը «Ավտորիտար» վարչապետն արգելում է աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի տեղաշարժը:Քայլը հաջորդում է տնային կալանքում գտնվող Եկեղեցու ամենահեղինակավոր բարերարի՝ վարչապետի դեմ ընտրություններին մասնակցելու հայտարարությանը:Հայաստանում քրիստոնյաների հալածանքների նկատմամբ Արևմուտքի լռությունը որակվել է «ամոթալի» Աշխարհի հնագույն քրիստոնյա պետության եկեղեցու առաջնորդին մեղադրանք է առաջադրվել և արգելվել … Read more

«Աննախադեպ երեւույթ է, որ Վեհափառի դեմ քրեական գործ է հարուցվել՝ լրիվ շինծու ձևով․ անգամ ԽՍՀՄ-ի տարիներին նման բան չի եղել»․ Սուրեն Սուրենյանց

«Սա աննախադեպ երևույթ է, որ Վեհափառի դեմ քրեական գործ է հարուցվել, ի դեպ՝ լրիվ շինծու ձևով։ Ակնհայտորեն իշխանությունը երկու նպատակ ունի՝ մեկը վիժեցնել Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովը․ այդ նպատակին իշխանությունը հասել է»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը՝ պատասխանելով հարցին՝ եկեղեցու դեմ հակամարտությունն … Read more

Կաթողիկոսի եղբոր գործով դատարանում լեզվակռիվը հասավ մինչեւ Չակ Նորիս, Բրյուս Լի

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստում այսօր շարունակվեց քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի  համայնքապետի նախկին թեկնածու Հարություն Մկրտչյանի (լուսանկարում) վկայությունը։ Նա պատմեց, որ Վաղարշապատի նախընտրական քարոզարշավի ընթացքում Ոսկեհատում իրենց կուսակցության ավագանու անդամի թեկնածուներից Գառնիկ Ղազարյանն էր իրեն հեռախոսով պատմել, որ երկու անձ իր նախընտրական բուկլետի հետ հայհոյանքով … Read more