Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ԱՄՆ փոխնախագահին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը: Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին և նրա տիկնոջը ուղեկցել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով … Read more

Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները. ՀՀ դատավորների միություն

Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները Դատավորների համայնքը Դատական օրենսգրքի փոփոխությունների վերջնական խմբագրության մասին փաստացի տեղեկացել է հիմնականում Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից։ Օրենսգրքի` Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ նաև հանձնաժողով) վերաբերող փոփոխությունների քննարկվող նախագիծը պարունակում է դատավորների անկախության նկատմամբ ոտնձգության էական ռիսկեր … Read more

«Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների գործիքի, իսկ կալանքը՝ երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի»․ ընդդիմության հայտարարությունը մերժվեց

«Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը  չընդգրկվեց ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ։ Ավելի վաղ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս հայտարարության նախագիծը բացասական եզրակացության էր արժանացել։ Այսօր ԱԺ լիագումար նիստում ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին օրակարգ ընդգրկելու հարցին։ Կողմ քվեարկեց 21 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, … Read more

Ատոմակայան կառուցելը կարևոր տեղ է զբաղեցնում Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում. Միխայիլ Գալուզին

Փետրվար 10,2026 10:46 «Ազատություն». Ատոմակայան կառուցելը կարևոր տեղ է զբաղեցնում Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում և պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներում, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները», – ընդգծել է Գալուզինը։ Ավելի վաղ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ … Read more

Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ էլ ավելի են շատանում. Հակոբ Հակոբյան. «Փաստ»

«2023 թվականի բռնի տեղահանումից հետո նախնական շրջանում ողջ արցախահայությունը գտնվում էր, այսպես կոչված, շոկի մեջ, և կար կոլեկտիվ, տրավմատիկ հոգեբանական վիճակ, միգուցե շատ խնդիրների, այդ թվում` նաև սոցիալական, մարդիկ նայում էին ավելի մակերեսային։ Սակայն գրեթե 3 տարի է անցել, ու տեսնում ենք, որ այդ խնդիրները ավելի կարծրացել են և կարծես դարձել են անլուծելի։ Խոսքը բոլոր … Read more

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները … Read more

Պե՞տք է արդյոք «օդափոխել» Սուրբ Խաչ եկեղեցին

Անցած կիրակի Փաշինյանն ու նրան «կից» Կճոյանը «պատարագ» էին կազմակերպել Երեւանի Արաբկիրի շրջանի Սուրբ Խաչ եկեղեցում: «Պատարագ» բառը չակերտների մեջ եմ վերցրել, որովհետեւ այդ մարդկանց՝ եկեղեցի գնալու դրդապատճառները չափազանց հեռու են հոգեւոր կյանքից եւ տեղավորվում են կաթողիկոսին փոխելու ու իր գրպանը չմտած հոգեւորականներին պատժելու՝ Փաշինյանի մտասեւեռումների շրջանակներում: Համացանցում տեսա, որ մի հավատացյալ ուզում էր գնալ … Read more

«V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում». Պապիկյան

Փետրվար 09,2026 23:45 «Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը, ինչի համար շնորհակալ ենք ԱՄՆ գործընկերներին: V-BAT հետախուզական ԱԹՍ-ն՝ Հայաստանում», գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով լուսանկարներ:     Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի … Read more

«Իշխանությունները այնքան էին դողում մեր ռազմագերիների նկարներից, որ նույնիսկ ոստիկանական երկրորդ շղթան կազմեցին Բաղրամյանի պուրակում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները լիարժեք կամփոփեմ իր՝ Բաքու կատարվելիք ուղեւորթությունից հետո, քանզի թե ներկայիս այցը, թե զարգացումները տարածաշրջանային են եւ փոխկապակցված։ Այս պահի դրությամբ կարող եմ փաստել մեկ բան՝ մեր այսօրվա ակցիան այն աստիճան լսելի էր հենց նախագահականում, որ հարյուրավոր քաղացիների վանկարկումները լսելի են անգամ Նիկոլի կողմից հրապարակված կադրերում։ … Read more

«Ուզում ենք համոզվել, որ այդ խաղաղությունը երկարատև է». ԱՄՆ փոխնախագահ Վենս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի … Read more