Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Ջերկուկի խաչմերուկից Սիսիան, Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, Գորայք-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ … Read more

Մեզ ոչ ոք ատոմակայան չի նվիրի

Իշխանության քարոզչության հասցեատերերն, իհարկե, այն մարդիկ են, որոնք բացի սոցցանցային վերնագրերից, ոչինչ չեն կարդում ու չեն էլ պատրաստվում խորանալ որեւէ խնդրի մեջ: Դա վերաբերում է, մասնավորապես, «Վենսի բերած 9 միլիարդ դոլարին»: Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ-ը) շահագործման է հանձնվել 1976 եւ 1980 թվականներին, համապատասխանաբար՝ առաջին եւ երկրորդ էներգաբլոկերը: Այժմ աշխատում է միայն երկրորդը՝ 440 մվտ հզորությամբ: Ատոմակայանը, … Read more

ԱԳՆ-ում ընդգծել են ԺՀՄԻԳ մանդատի և մասնագիտական մեթոդաբանության կարևոր դերը ընտրությունների դիտարկման ոլորտում

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև ձևավորված համագործակցությունը ժողովրդավարական կառավարման ամրապնդման և վստահելի ընտրական գործընթացների ապահովման գործում։ Ընդգծվել է ԺՀՄԻԳ մանդատի և մասնագիտական մեթոդաբանության կարևոր դերը … Read more

«Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր», որը նկատելի ճնշում է գործադրում Վաշինգտոնի վրա՝ բացառելու ԱՄՆ-Իրան ռազմական բախումը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ նախատեսված ժամկետից շուտ այցը Վաշինգտոն ցուցիչ է, այն բանի, որ Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից։ Իրանական կողմը սահմանափակել է այդ օրակարգը բացառապես միջուկային խնդրով, մինչդեռ Իսրայելն անհանգստացած է նաև Իրանի հրթիռային ծրագրով և այս երկրի տարածաշրջանային արբանյակների հարցով, որոնք Թեհրանը չի պատրաստվում դարձնել … Read more

16 միլիոն դրամ՝ գեղարվեստական քանդակի համար. խորհրդարանի նոր «ձեռքբերումը». «Փաստինֆո»

ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գնումները շարունակվում են։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է ՀՀ ազգային ժողովի կողմից կատարված հերթական ձեռքբերումը։ «Փաստինֆո»-ն, ուսումնասիրելով ՀՀ պետական գնումների պաշտոնական կայքում հրապարակված տվյալները, տեղեկացավ, որ խորհրդարանը 16 միլիոն դրամով գեղարվեստական քանդակ է ձեռք բերել։ Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ պայմանագիրը կնքվել է ՀՀ Ազգային ժողովի և «Գրիգորյան Լիաննա Մարկլեն» անհատ ձեռնարկատիրոջ … Read more

Իրական խաղաղություն նշանակում է ոչ թե թաքցնել կամ մոռացության տալ խնդիրները, այլ գտնել լուծումներ. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է. «Ե՞րբ կարող է խաղաղություն լինել Հայաստանում. ԱՄՆ-ի Յելի համալսարանի իրավունքի դպրոցում նշել եմ, որ իրական խաղաղություն նշանակում է ոչ թե թաքցնել կամ մոռացության տալ խնդիրները, այլ գտնել լուծումներ: Հայաստանի դեպքում դա կլինի այն ժամանակ, երբ ✅ադրբեջանական զինված կազմավորումները դուրս գան և վերջ դնեմ ՀՀ տարածքների օկուպացիային, … Read more

CEPA-ում չկա ժամկետ, որով Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի. Աշոտյանը հակադարձում է Փաշինյանին

«Այն, որ Մեծամորի Ատոմակայանը պետք է փակվի, դա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Հիմա մենք ասում ենք, որ նոր Ատոմակայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը՝ նշելով, որ … Read more

Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը հուսով ենք կստորագրվի Փաշինյանի՝ Թեհրան այցի ընթացքում. դեսպան

News.am. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը հուսով ենք կստորագրվի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանն իր ելույթում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր … Read more

ՌԴ-ում WhatsApp-ը վերջնականապես անհասանելի դարձավ, Telegram-ը դատարանում մեղավոր ճանաչվեց

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ WhatsApp-ը վերջնականապես անհասանելի է դարձել Ռուսաստանում։ Մեսինջերի դոմեյնը անհետացել է «Ռոսկոմնադզորի» DNS-բազաներից։ «Ռոսկոմնադզորը» Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը։ Այս հարթակների տվյալները հեռացվել են դոմեյնային անունների ազգային համակարգի DNS սերվերներից։ Հայտնի է նաև՝ Telegram-ի աշխատանքը սահմանափակելու մասին։ Մոսկվայի դատարանը Telegram հավելվածին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում կատարելու … Read more

ՀՀ ԱԳՆ-ում կարևորվել է Հայաստան-Նորդիկ-Բալթյան երկրների ձևաչափի շրջանակներում համագործակցության շարունակականությունը և հետագա խորացումը

Փետրվարի 11-ին Վիլնյուսում Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ: Երկустեք ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է … Read more