ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գնումները շարունակվում են։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է ՀՀ ազգային ժողովի կողմից կատարված հերթական ձեռքբերումը։
«Փաստինֆո»-ն, ուսումնասիրելով ՀՀ պետական գնումների պաշտոնական կայքում հրապարակված տվյալները, տեղեկացավ, որ խորհրդարանը 16 միլիոն դրամով գեղարվեստական քանդակ է ձեռք բերել։ Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ պայմանագիրը կնքվել է ՀՀ Ազգային ժողովի և «Գրիգորյան Լիաննա Մարկլեն» անհատ ձեռնարկատիրոջ միջև։
Պայմանագրի կետերից մեկով սահմանվում է, որ կատարողը պարտավորվում է ապահովել արձանի ամբողջական տեղափոխումը, տեղադրումը, վերջնական մոնտաժումը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ պատվիրատուի կողմից նշված հասցեում։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Հատկանշական է, որ պայմանագրի ընդհանուր գումարի զգալի մասը՝ 9 միլիոն 600 հազար դրամը, Ազգային ժողովը պետք է փոխանցի որպես կանխավճար՝ կատարողի բանկային հաշվին։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Եվրոպայի խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանը, ինչը համար կառավարության որոշմամբ գումար է հատկացվել ԱԺ-ին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: