ՌԴ-ում WhatsApp-ը վերջնականապես անհասանելի դարձավ, Telegram-ը դատարանում մեղավոր ճանաչվեց

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ WhatsApp-ը վերջնականապես անհասանելի է դարձել Ռուսաստանում։ Մեսինջերի դոմեյնը անհետացել է «Ռոսկոմնադզորի» DNS-բազաներից։

«Ռոսկոմնադզորը» Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը։ Այս հարթակների տվյալները հեռացվել են դոմեյնային անունների ազգային համակարգի DNS սերվերներից։

Հայտնի է նաև՝ Telegram-ի աշխատանքը սահմանափակելու մասին։

Մոսկվայի դատարանը Telegram հավելվածին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում կատարելու մեջ և տուգանել ընդհանուր 10,8 միլիոն ռուբլու չափով։

Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվականները՝ Telegram-ի նկատմամբ սկզբում 3,8 միլիոն ռուբլու տուգանք է նշանակվել՝ ՌԴ ԶՈՒ մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու և դրանք չհեռացնելու, ինչպես նաև ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի վաճառք իրականացնելու, անձնական տվյալների հրապարակման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment