«Ինչ-որ մարդ իշխանությունը կենտրոնացնում և որոշումներ է կայացնում, որոնց տակ փաստաթուղթ չկա, ուստի չկա պատասխանատվություն»․ Ստեփան Դանիելյան
«Հայաստանի հանրությունը միմյանց հետ խոսելու հարթակներ չունի»,-«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում կա իշխանություն, որը որոշումներ է կայացնում խաղաղության և պատերազմի մասին․ «Դրանք ինչի՞ վրա են հիմնված, ի՞նչ վերլուծությունների, … Read more