Արևմտյան ֆինանսավորո՞ւմ է պետք իմանալու համար ռուսական խաղաղարար զորախմբի ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտման իրականացումը Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից. Սաքունցի հարցերը Կոպիրկինին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը

Ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Կոպիրկինի կամ

“Чья бы корова мычала, а твоя бы молчала”

Արևմտյան ֆինանսավորմա՞մբ է ռուսական հեռուստահեռարձակումներով ցուցադրվել Ձեր նախագահի հրապարակային որոշումը, СВО ձևակերպմամբ՝ ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ,

Արևմտյան ֆինանսավորո՞ւմ էր պետք տեսնելու Ձեր պետության կողմից ագրեսիան Վրաստանի դեմ 2008թ օգոստոսին և կատարած վայրագությունները,

Արևմտյան ֆինանսավորո՞ւմ է պետք խաղաղ բնակչության դեմ կատարած պատերազմական հանցագործությունները Ուկրաինայում սկսած 2014թ-ից Ղրիմի անեքսիան, հիվանդանոցների, քաղաքացիական, էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ռմբակոծությունները, որից տուժում են հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ մնալով առանց լույսի, ջերմության ձմռան այս ցուրտ ամիսներին,

Արևմտյան ֆինանսավորո՞ւ՞մէ պետք իմանալու համար Պուտինի և իբր թե ՌԴ Երեխաների իրավունքների պաշտպանի դեմ Միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման և ձերբակալման մասին՝ որոշումը պատերազմական հանցագործությունների կատարման մեղադրանքի հիման վրա,

Արևմտյան ֆինանսավորո՞ւմ է պետք իմանալու համար ռուսական խաղաղարար զորախմբի ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտման իրականացումը Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից, և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների գերեվարումը Ադրբեջանի կողմից, փաստացի այդ մարդկանց ուղղակի հանձնումը Ադրբեջանին,

Արևմտյան ֆինանսավորո՞ւմ է պետք տեսնելու համար քաղաքական ընդդիմադիրների՝ Նեմցով, Նավալնի և մյուսների, լրագրողների, իրավապաշտպանների՝ Նատալյա Էսթեմիրովա, Աննա Պոլիտկովսկայա և մյուսների մինչ այժմ չբացահայտված սպանությունները, ГРУ-ի ագենտների կողմից ՌԴ-ի տարածում և այլ պետությունների տարածքում իրականացրած թունավորումները, հրկիզումները, ահաբեկչությունները, հազարավոր քաղաքացիական ակտիվիստների ապօրինի ազատազրկումները, արտադատական սպանությունները։

Ձեր ռեժիմի ֆաշիստական բնույթը, գործողությունների հակամարդկային ու հակաքաղաքակրթական էությունը, КГБ-ական ահաբեկիչ էությունը հասկանալու համար արևմտյան ֆինանսավորում պետք չի։

Դա է Ձեր կերպարը, և այն ցույց տալու համար ամեն ջանք հենց Դուք եք գործադրում Ձեր քարոզիչների՝ Սոլովյով, Սիմոնյան և նմանների միջոցով, օրը ցերեկով բացահայտ ու հրապարակավ։

Այնպես, որ մի հատ Ձեզ նայեք կողքից, թե ինչ տեսք, դեմք ու բնույթ ունեք, հետո բարբաջեք այլոց՝ մեր մասին։

Ու այո, ամեն ջանք չենք խնայելու Ձեր հանցավոր, բռնապետական ռեժիմի վայրագությունները ցույց տալու, ու ամենից կարևորը, անխուսափելի պատասխանատվության պահը հասունացնելու համար։

Պուտինյան ֆաշիզմը չպետք է լինի, ու չի անցնելու Հայաստանի վրայով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment