Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հրաժարվել է Եվրոպական Միությանը Ուկրաինայի անդամակցության հստակ ժամկետ նշել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ուկրաինական «Страна.ua»-ն, այս հարցին Ֆոն դեր Լայենն անդրադարձել է Կիևում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ «Ես հասկանում եմ, որ ձեզ համար կարևոր է կոնկրետ ժամկետը։ Այսօր մենք խոսել ենք, որ կա հստակ … Read more

ՔՊ-ն մեծամասնություն չի կազմի առաջին փուլում, վախենում են, հույսները կուլիսային գործարքի վրա են դրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News Հավանականությունը մեծ է, որ ընտրությունների երկրորդ փուլ կարող է լինել, առաջին փուլով ՔՊ-ն մեծամասնություն չի կազմի, հույսները կուլիսային պայմանավորվածության վրա են դրել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ «Մարդիկ ինտուիտիվ հասկանում են, որ խաղաղության պայմանագիրը անարդար է, Արցախի հարցը չի կարող … Read more

Նիկոլի պես տգետը սրտիկ ա ցույց տալիս, մուզիկա միացնում… Ա՜յ ընկեր, սահմանիդ մոտ կռիվ է սկսում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News ԱՄՆ-ն ահռելի ուժ է կուտակել Իրանի հետ սահմանով, պատերազմի հավանականությունը շատ մեծ է, ինչն ուղղակի կարող է սարսափելի իրավիճակ ստեղծել Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ, նույն կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Ըստ Զուրաբյանի, չնայած ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին, մեր երկիրն ունի … Read more

Բաքվում քննարկել են «Հարավային Կովկասը Կենտրոնական Ասիային և Եվրոպային միացնող» նախագծերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News Բաքվում կայացել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին կապերի կոմիտեների նախագահների հանդիպումը: Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երեք երկրների միջև առկա հարաբերությունները, ինչպես նաև նավթամուղերի, գազատարների և երկաթուղային նախագծերը: Նշվում է, թե գլխավորապես անդրադարձել են աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող նոր նախագծերին, որոնք պետք է Հարավային Կովկասի միջոցով միացնեն Կենտրոնական Ասիան և … Read more

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը․ Իրանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ․ «Մեր հաստատուն քաղաքականությունն է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղությանը, անվտանգությանը, և մենք ոչ մի դեպքում չենք ձգտում լարվածության, քանի որ ցանկացած անկայունություն կվնասի տարածաշրջանի բոլոր երկրներին»,- նշել է նա։

Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News Փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 43/10 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Արսեն Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և  Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Շանթ Զ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով «BMW»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Օպերատիվորեն … Read more

Հեռու մնացեք դպրոցների թեմայից. Ժաննա Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նորահայտ և ոչ այնքան նորահայտ գործիչներին կարծես խորհուրդ են տվել անդրադառնալ դպրոցներին՝ որպես քաղաքական միավոր շահելու հարմար թիրախ: Ով որ խորհուրդ է տվել, առերևույթ տեղեկացվածության, իմացության և հիշողության հետ լուրջ խնդիրներ ունի: Աշակերտի թվով ֆինանսավորվող դպրոցների հրամանը վերցրել են, դրանում ընդգրկված դպրոցների … Read more

Արամ Ա Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Լիբանանում հոգևոր արժեքների պահպանման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի շրջանի նորընտիր վարչությանը, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․ «Երեքշաբթի, 24 Փետրուար 2026-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (Հ.Մ.Ը.Մ.) Լիբանանի շրջանային նորընտիր վարչութիւնը, գլխաւորութեամբ տոքթ. Իշխան Եղիայեանի, ստանալու համար Հայրապետին օրհնութիւնը։ Նորին Սրբութիւնը իր բարձր գնահատանքը յայտնեց … Read more

ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։ Կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ կհայտնենք։ Այս մասին 24News-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը` անդրադառնալով ոստիկանության վերնախավում տեղի ունեցած պաշտոնանկություններին: Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՆԳ նախարարի երեք տեղակալները ազատվել են զբաղեցրած պաշտոններից:Ըստ լրատվամիջոցների, պատճառը վերջին շրջանում տեղի … Read more