ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Բաքվում կայացել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին կապերի կոմիտեների նախագահների հանդիպումը:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երեք երկրների միջև առկա հարաբերությունները, ինչպես նաև նավթամուղերի, գազատարների և երկաթուղային նախագծերը:
Նշվում է, թե գլխավորապես անդրադարձել են աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող նոր նախագծերին, որոնք պետք է Հարավային Կովկասի միջոցով միացնեն Կենտրոնական Ասիան և Եվրոպան։