ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հրաժարվել է Եվրոպական Միությանը Ուկրաինայի անդամակցության հստակ ժամկետ նշել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ուկրաինական «Страна.ua»-ն, այս հարցին Ֆոն դեր Լայենն անդրադարձել է Կիևում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ես հասկանում եմ, որ ձեզ համար կարևոր է կոնկրետ ժամկետը։ Այսօր մենք խոսել ենք, որ կա հստակ կողմնորոշում, որին դուք ցանկանում էիք հասնել։ Մեր կողմից հստակ ժամկետ նշելը դեռևս անհնար է»,- նշել է պաշտոնյան։
Ֆոն դեր Լայենը միաժամանակ ընդգծել է, որ ԵՄ-ն կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։