Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ պատվիրակությումը կրկին ձեռնպահ մնաց ՄԱԿ-ում Ուկրաինայի խաղաղության և տարածքային ամբողջականության բանաձևի քվեարկությանը։ Էլի հարցնող կա՞, թե ինչու է աշխարհն օգնում Ուկրաինային, իսկ ՀՀ-ի մասին լռում։ Որովհետև ՀՀ-ն է լռում, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել։
Իսկ բանաձեւն առանց ՀՀ-ի էլ ընդունվեց՝ 107 կողմ, 12 դեմ և 51 ձեռնպահ»։