Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդորում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ կբարձրանան։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ»,-ասել է նա։ —00—ԼԱ