ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևը։
Բանաձևը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
Նշենք՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում 12 երկիր դեմ է քվեարկել Կիևի հակառուսական բանաձևին, ևս 51-ը ձեռնպահ է մնացել. նրանց թվում է Հայաստանը։