«Որտե՞ղ է հայոց Հայրապետը»․ ընդդիմադիր պատգամավորներն առանց Վեհափառի հրաժարվեցին հոտնկայս երդվել

«Որտե՞ղ է հայոց Հայրապետը»,- ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո խորհրդարանի դահլիճից բացականչեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Հետո ամբողջ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը բացականչեց նույն հարցը։

ԱԺ նիստը վարող, ամենատարիքով պատգամավոր Կնյազ Հասանովն արձագանքեց․ «Այսպես չի կարելի, թողեք՝ հերթականությամբ մենք կասենք, եթե վարման կարգով հարց կլինի, կասենք»։ Հետո դահլիճում աղմուկ և դժգոհություն բարձրացավ։ Կնյազ Հասանովը հայտարարեց․ «Մի խանգարի։ Ժողովուրդ, եթե խանգարեք, մենք ձեզ կզգուշացնենք, երկրորդ անգամ ուրիշ երևույթներ կլինեն։ Եկել եք խանգարելու համա՞ր։ Լռություն պահպանեք»։

ԱԺ պատգամավորի երդման արարողության ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հրաժարվեցին ոտքի կանգնել և բանավոր երդվել։ Նրանք միայն ստորագրեցին ԱԺ երդման տեքստը։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment