ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ․
«Մեր հաստատուն քաղաքականությունն է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղությանը, անվտանգությանը, և մենք ոչ մի դեպքում չենք ձգտում լարվածության, քանի որ ցանկացած անկայունություն կվնասի տարածաշրջանի բոլոր երկրներին»,- նշել է նա։