ԱԺ ընտրությունները ցույց տվեցին՝ ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պարտվեց պարտված Նիկոլին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը գրում է․ «2021 թվականի ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պարտվեց պարտված նիկոլին: Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ հաղթող թեկնածուն 3 տարի անցկացրեց բանտում: Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը չմիավորվեց ու Արցախը հայաթափվեց: Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ (կարկատաններով) հաղթածը հայտնվեց … Read more

Հայ-չինական հարաբերությունները նոր զարգացում են ստացել․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Հայ-չինական երկկողմ հարաբերությունների համար անցած տարին նշանակալից է եղել և նոր զարգացում են ստացել տնտեսական, գործնական համագործակցությունը, մշակութային փոխանակումներն ու ժողովուրդների բարեկամությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը չինական Նոր տարվա՝ Գարնանային տոնի առթիվ դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Չինաստան՝ մասնակցելու Թիենծինում Շանհայի … Read more

NASA-ն տիեզերագնացներին թույլ կտա սմարթֆոններ վերցնել իրենց հետ տիեզերք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News NASA-ն տիեզերագնացներին թույլ կտա սմարթֆոններ վերցնել իրենց հետ տիեզերք։ Տիեզերագնացները կկարողանան լուսանկարել և տեսանկարահանել Արտեմիս լուսնային առաքելության ընթացքում, հայտնում է Bloomberg-ը․ «Մենք մարտահրավեր ենք նետել հաստատված ընթացակարգերին… մենք անձնակազմին տալիս ենք գործիքներ՝ իրենց ընտանիքների համար եզակի պահեր ֆիքսելու և աշխարհին ոգեշնչող կադրեր ցույց տալու համար», – ասել է NASA-ի ադմինիստրատոր Ջարեդ … Read more

Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Այո՛, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Այդ մասին Հանրային Հ/Ը-ի եթերում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ ԱԳ փոխնախարարը մանրամասնել է, որ այցի ընթացքում կլինեն զարգացումներ․ «Դրանք ավելի կխորացնեն Վաշինգտոնի հետ հարաբերությունները՝ թույլ տալով համագործակցության նոր ոլորտներ բացահայտել»,- նշել է նա: Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահը … Read more

Երևան-Վանաձոր ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմեն Պ․-ի վարած «Toyota Rav 4» մակիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել … Read more

«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է համագործակցություն միջուկային արդյունաբերության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է համապարփակ համագործակցություն միջուկային արդյունաբերության ոլորտում։ Համագործակցությունը ներառում է խոշոր, միջին և փոքր հզորության ատոմակայանների կառուցում և դրանց հետ կապված նախագծերի իրականացում, այդ թվում՝ ոչ միջուկայինների։ Հիշեցնենք՝ այսօր «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Վաշինգտոնը կշարունակի զինել Ուկրաինային – 24News

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Վաշինգտոնը կշարունակի զինել Ուկրաինային մինչև խաղաղության շուրջ համաձայնության հասնելը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը: «Մենք պատրաստվում ենք շարունակել մեր զենքը վաճառել ՆԱՏՕ-ի  դաշնակիցներին, իսկ հետո նրանք այն կտրամադրեն Ուկրաինային, որպեսզի Կիևն ունենա հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միջոցներ, հարձակողական սպառազինություն, որը կօգնի շարունակել պայքարը»,-ասել է Ուիթաքերը։

Բացարձակ անմեղ Միքայել Սրբազա՛նն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգելու գործով ոստիկանն էլ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․ «Բացարձակ անմեղ Միքայել Սրբազա՛նն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգելու գործով ձերբակալված ոստիկա՛նն էլ։ Խայտառակությո՜ւն…»։ Հիշեցնենք՝ դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց՝ փոխելով խափանման միջոցը։ Դատարանը կիրառեց սահմանափակումներ՝ հեռախոսային խոսակցությունների համար, միևնույն ժամանակ, դատարանը թույլատրեց շփումները՝ թեմից մեկ հոգևորականի, մերձավոր ազգականների և բժիշկի … Read more

Ուկրաինայի հարցով բանակցություններ չեն նախատեսվում անցկացնել ԱՄՆ-ում․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News Ուկրաինայի հարցով բանակցություններ չեն նախատեսվում անցկացնել ԱՄՆ-ում, դրա մասին խոսք չի եղել։ Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ ԱՄՆ-ում բանակցությունների անցկացման վերաբերյալ ոչ լեգիտիմ երևակայությունները, ըստ մամուլի քարտուղարի, ոչ մի հիմք չունեն: Նա հավելել է, որ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա շուտով: Պեսկովը նշել է, որ Պուտին-Թրամփ զրույց դեռ … Read more