ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
NASA-ն տիեզերագնացներին թույլ կտա սմարթֆոններ վերցնել իրենց հետ տիեզերք։ Տիեզերագնացները կկարողանան լուսանկարել և տեսանկարահանել Արտեմիս լուսնային առաքելության ընթացքում, հայտնում է Bloomberg-ը․
«Մենք մարտահրավեր ենք նետել հաստատված ընթացակարգերին… մենք անձնակազմին տալիս ենք գործիքներ՝ իրենց ընտանիքների համար եզակի պահեր ֆիքսելու և աշխարհին ոգեշնչող կադրեր ցույց տալու համար», – ասել է NASA-ի ադմինիստրատոր Ջարեդ Այզեքմանը: