ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Այո՛, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Այդ մասին Հանրային Հ/Ը-ի եթերում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
ԱԳ փոխնախարարը մանրամասնել է, որ այցի ընթացքում կլինեն զարգացումներ․
«Դրանք ավելի կխորացնեն Վաշինգտոնի հետ հարաբերությունները՝ թույլ տալով համագործակցության նոր ոլորտներ բացահայտել»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր․
«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին»։