Եմենի ափերի մոտ՝ Ադենի ծոցում, զինված անձանց խումբը գրավել է բեռնատար նավը։ Նրանք առանց թույլտվության բարձրացել են նավ և վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
Միջադեպը տեղի է ունեցել Բարհաֆից 118 կմ (64 ծովային մղոն) հարավ-արևելք։ Նավի կապիտանը կատարվածի մասին տեղեկացրել է UKMTO-ին։ Վարչությունն իր հերթին միջադեպի մասին նախազգուշացրել է տեղի իշխանություններին։
Այլ նավերի անձնակազմերին խորհուրդ է տրվել զգոնություն պահպանել և կասկածելի գործողությունների մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին։