ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել է համապարփակ համագործակցություն միջուկային արդյունաբերության ոլորտում։
Համագործակցությունը ներառում է խոշոր, միջին և փոքր հզորության ատոմակայանների կառուցում և դրանց հետ կապված նախագծերի իրականացում, այդ թվում՝ ոչ միջուկայինների։
Հիշեցնենք՝ այսօր «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։