ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
«Բացարձակ անմեղ Միքայել Սրբազա՛նն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգելու գործով ձերբակալված ոստիկա՛նն էլ։
Խայտառակությո՜ւն…»։
Հիշեցնենք՝ դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց՝ փոխելով խափանման միջոցը։ Դատարանը կիրառեց սահմանափակումներ՝ հեռախոսային խոսակցությունների համար, միևնույն ժամանակ, դատարանը թույլատրեց շփումները՝ թեմից մեկ հոգևորականի, մերձավոր ազգականների և բժիշկի հետ։ Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Միքայել Աաջապահյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Մեղադրվում էր «զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար»։