Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից

Մեծ Բրիտանիան արգելում է ապրանքների ներմուծումը Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից: Այսուհետ Լոնդոնը պաշտոնապես անօրինական կհամարի ոչ միայն այդ տարածքում գտնվող իսրայելական բնակավայրերը, այլև Արևմտյան ափի ամբողջ իսրայելական օկուպացիան՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը: Նա հավելել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում կամ ֆինանսավորում են նոր … Read more

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ նիստում հաստատել է աշխատակարգը, ինչպես նաև քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վրույր Այվազյանի թեկնածությունը։ Նրա կենսագրությունն ու աշխատանքային … Read more

Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչաբյուջետային և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի վարչություններին հանձնարարել է կանադական ծագման ապրանքները հանել Միացյալ Նահանգների պետական գնումների ցանկից: Այս մասին նա գրել է Truth Social սոցցանցում։ «Կանադան տարիներ շարունակ թալանել է մեզ, բայց շատերը չգիտեն, որ Կանադայի կառավարությունը, այդ թվում՝ երկրի նահանգային կառավարությունները, արգելել են ամերիկյան փոքր ձեռնարկություններին ու ընկերություններին … Read more

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Լիանա Մանուկյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է անդրանիկ նիստը: Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը: Լիանա Մանուկյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն … Read more

Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է,- տեղեկացնում են Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։ Մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 3292 ընտանիք, որից 2955-ն արդեն վարկավորվել է, իսկ 371-ն արդեն ներկայացրել է ավարտական ակտ։ Հիշեցնենք, որ պետությունն աջակցում է սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակելի տուն կառուցող … Read more

Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներից մեկն արդեն ամբողջությամբ փոխարինվել է և սեպտեմբերի 8-ից շահագործվում է։   Ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն՝ ապահովելով դրանց առավել հուսալի և անվտանգ շահագործումը։ Սա Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների արդիականացման շարունակական ծրագրի հերթական փուլն է։ … Read more

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Դեսպանին հուշահամալիրում դիմավորել և ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Ֆլորիան Էսկյուդիեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։ Դեսպանը շրջայց է … Read more

Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 9-ին Դուբայում հանդիպել է DP World խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: DP World-ը Դուբայում հիմնված համաշխարհային առևտրի և լոգիստիկայի ընկերություն է, որը զբաղվում է նավահանգիստների կառավարմամբ, … Read more

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, իրականացվող աշխատանքների և իրացվող ապրանքների դիմաց անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն։ Կարևոր է իմանալ, որ անկանխիկ վճարումների հնարավորությունն այսօր քաղաքացիների և հաճախորդների համար պարզապես հարմարության հարց չէ, այլ՝ ժամանակակից հասանելի և արդյունավետ սպասարկման կարևոր մաս։ Մասնավորապես, … Read more

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Պաշտպանության նախարարը վաղ առավոտյան այցելել է մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամաս։ Նա հետևել է զինվորների վերկացին և առավոտյան մարմնամարզության ընթացքին և նախաճաշել զինվորների հետ։ Այս մասին նա գրել է սոցցանցում և կից տեսանյութ հրապարակել: Դիտումների քանակ5