Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից


Մեծ Բրիտանիան արգելում է ապրանքների ներմուծումը Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից: Այսուհետ Լոնդոնը պաշտոնապես անօրինական կհամարի ոչ միայն այդ տարածքում գտնվող իսրայելական բնակավայրերը, այլև Արևմտյան ափի ամբողջ իսրայելական օկուպացիան՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը: Նա հավելել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում կամ ֆինանսավորում են նոր անօրինական բնակավայրերի կառուցումը:


Լոնդոնի դիրքորոշումը պաշտպանել են Ֆրանսիան, Կանադան, Դանիան և մի շարք այլ երկրներ: Համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են են Արևմտյան ափի հրեական բնակավայրերից ապրանքների ներմուծման արգելքի և պատժամիջոցների սահմանման մասին: Գերմանիան նրանց չի միացել։


Միլիբենդը նաև մեղադրել է արմատական իսրայելցի վերաբնակիչներին Արևմտյան ափին պաղեստինցիների «էթնիկ զտումների» համար և կոչ է արել իրականացնել «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքը:


Ի պատասխան այդ միջոցառումների՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանական հյուպատոսության փակման և Կիրյաթ Գատայում քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնից բրիտանացի ներկայացուցիչների արտաքսման մասին:


Ավելին, նախարարը հայտարարել է, որ Իսրայելը կարգելի բրիտանացի զինվորականներին Արևմտյան ափի Ռամալահում Պաղեստինի ինքնավարության անվտանգության ուժերի պատրաստություն անցկացնել և կարգելի 12 բրիտանացի քաղաքացու մուտքը երկիր, որոնք «առնչություն ունեն հակասեմական և հակաիսրայելական գործունեության հետ կամ ժխտում են Իսրայել պետության գոյությունը»։

Leave a comment