Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում երեխա է տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոց են մեկնել համայնքային ոստիկանները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Օհանով փողոցի տներից մեկից, որտեղ ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխայի մահը։
Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 1 ամսական աղջիկ է։